ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Զգույշ, Ձեզ հետևում են ամենուր

Զգույշ, Ձեզ հետևում են ամենուր
15.11.2012 | 11:04

Google որոնողական համակարգը հրապարակել է իր և այլ պետությունների հատուկ ծառայությունների հարաբերությունների վերաբերյալ զեկույց, որը պարունակում է տարբեր երկրներից ստացված տեղեկատվության բացահայտման կամ հեռացման պահանջների վիճակագրությունը: 2012-ի առաջին կիսամյակում հատուկ ծառայությունները տեղեկատվության համար Google դիմել են 20939 անգամ: 1791 անգամ համակարգին հրահանգել են հեռացնել ինտերնետ-կոնտենտը (յուրաքանչյուր դիմումի մեջ եղել է մի քանի էջերի կամ ֆայլերի հեռացման պահանջ): Ընդհանուր առմամբ` համակարգից հանվել են 17746 ֆայլեր: Նախորդ տարի տեղեկատվություն հանելու պահանջը եղել է 949-ով քիչ:

Զեկույցում Google նշում է, որ այդօրինակ տվյալներ հրապարակում է 6-րդ անգամ և տարեցտարի վերահսկողությունը խստանում է: Օգտատերերին լրտեսող պետություններն ըստ հայտերի տարբեր են: Ամենից շատ տեղեկատվության բացահայտում պահանջել է ԱՄՆ-ը` 7.969, ապա` Հնդկաստանը` 2.319, Բրազիլիան` 1.566, Ֆրանսիան` 1,546: Տեղեկատվության հեռացում են պահանջել Թուրքիան` 501, ԱՄՆ-ը` 273, Գերմանիան` 247, Բրազիլիան` 191:

Դիտվել է՝ 5275

Մեկնաբանություններ